Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ՌԴ փոխվարչապետ․ ԵԱՏՄ–ն և ԵՄ–ն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողի մուտքը Հայաստան հետևանքներ կունենա

25.06.2024, 15:52
Օվերչուկը նշել է, որ խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, սխալ կլինի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ թեքվում է դեպի Արևմուտք
ՌԴ փոխվարչապետ․ ԵԱՏՄ–ն և ԵՄ–ն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողի մուտքը Հայաստան հետևանքներ կունենա

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողի մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս  մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտափորձագիտական համաժողովի ընթացքում։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, սխալ կլինի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ թեքվում է դեպի Արևմուտք», – մեջբերում է Օվերչուկի խոսքերը ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով, այն օգուտները, որոնք ինչ–որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մտերմությունից, պետք է ընկալել որպես վճար, որը ռուսական կողմը վճարում է սեփական անվտանգության և ռազմավարական խորության համար։

«Այդ պատճառով, ինչ–որ արտատարածաշրջանային  դերակատարների մուտքն այնտեղ, իհարկե, կունենա հետևանքներ», – նշել է փոխվարչապետը։

Օվերչուկը նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական  հարաբերություններով»։

«Երբ առաջանում են իրական սպառնալիքներ, ինչպես հիմա, երբ աղետը, փաստացի, ոչնչացրել է միակ երկաթուղային ուղին, որը Վրաստանի միջոցով կապում էր Հայաստանը մնացած աշխարհի հետ․․․, մենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, օպերատիվ կերպով օգնության եկանք և ռեկորդային ժամկետներում վերականգնեցինք երթուղին», – նշել է փոխվարչապետը։

Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել է, որ առաջին փորձնական գնացքը վերականգնված երթուղով մեկնել է հունիսի 14–ին, ինչը մեկ շաբաթով ավելի շուտ էէ ակնկալվող ժամկետից։ Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, որը կարևոր է Հայաստանի ժողովրդի համար, ապաարգելափակվել է։

Մայիսի 25-26-ը տեղացած տեղատարափ անձրևների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշում և Լոռիում։ Բնական աղետը խլել է 4 մարդու կյանք, ավելի քան 440 մարդ փրկվել ու տարհանվել է։ Այս երկու մարզերի ջրհեղեղից տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի, վերականգնողական աշխատանքների համար հատկացվել է 300 մլն դրամ։