Ռուսաստանը զարգացնում է փոխշահավետ համագործակցության գործիքներ ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ. Միշուստին
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հիմա կարևոր է ձևավորել հուսալի լոգիստիկ, համագործակցային կապեր, այդ թվում` ԵԱՏՄ–ի, ԲՐԻԿՍ–ի և Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների հետ։
Միաժամանակ համագործակցությունը պետք է լինի փոխշահավետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նշվում է ՌԴ կառավարության կայքում։
Նման համագործակցության օրինակներից մեկը ԵԱՏՄ երկրների հետ արդյունաբերական համագործակցության աջակցության նոր համատեղ ֆինանսական մեխանիզմն է, որի ստեղծման մասին պետությունների ղեկավարները պայմանավորվել են մայիսին։ Միության բյուջեից կսուբսիդավորվեն համագործակցային նախագծերի համար վարկերի տոկոսադրույքները։ Դրա առանցքային պայմանն է ԵԱՏՄ երեք և ավել անդամ երկրների կազմակերպությունների մասնակցությունը։ Մեխանիզմը նախատեսվում է գործարկել 2024թ.–ից։
Միշուստինը նշել է, որ ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է սահմանել արտաքին առևտրի զարգացման հետագա ուղղությունները, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ ավելի արդար համաշխարհային տնտեսությունն անհնար է առանց նոր դաշինքների տսեղծման, այդ թվում` գլոբալ Հարավի պետությունների մասնակցությամբ։
«Առևտուրը կարող է և պետք է դառնա գործիքներից մեկը, որոնք գործի կդնեն տեխնոլոգիական փոխանակման, մարդկային կապերի, մտավոր և արտադրական փոխգործակցության բարդ մեխանիզմները։ Այն պետք է դառնա բարեկամ երկրների հետ գործընկերության կառուցման գործիք` համատեղ նախագծերի հիման վրա և արդյունքում նոր համաշխարհային ճարտարապետության, որն արտացոլում է նրա բոլոր մասնակիցների օբյեկտիվ ավանդը», – ասել է նա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:25 20.10.2023