Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանի հետ ԵԱՏՄ–ի ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին ավելացել է 83%–ով. Միշուստին

07.04.2023, 15:20
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրներն ակտիվորեն ավելացնում են ապրանքաշրջանառությունը, միայն 2022թ.–ին այն ավելացել է 15%–ով, Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 83%–ով
Հայաստանի հետ ԵԱՏՄ–ի ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին ավելացել է 83%–ով. Միշուստին
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի.//ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրներն ակտիվորեն ավելացնում են ապրանքաշրջանառությունը, միայն 2022թ.–ին այն ավելացել է 15%–ով, Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 83%–ով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ի՞նչ է այսօր ԵԱՏՄ–ն։ Դա 180մլն մարդ է և ավելի քան 2 տրիլիոն դոլարի ՀՆԱ։ Եվ, իհարկե, այն ապացուցել է իր արդյունավետությունը` արձագանքելով մարտահրավերներին։ Համավարակից մինչև այսօրվա այն բարդ իրավիճակը, որում հայտնվել ենք Բելառուսի հետ պատժամիջոցային ճնշման դեպքում։ Եվ, իհարկե, այսօրվա դրությամբ ապրանքաշրջանառության աճը դա պատասխան է նաև պատժամիջոցային ճնշմանը, 2022թ.–ին ավելացել է 15%–ով` մինչև 80մլրդ դոլար», – նշել է նա։

Միշուստինն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ղրղըզստանի հետ առևտրի ծավալն ավելացել է 37%–ով։
«Դա նաև տնտեսական և հումանիտար կապերի ու փոխգործակցության հնարավորությունների արդյունք է», – ասել է ՌԴ վարչապետը։

Միշուստինը հիշեցրել է, որ 2023թ.–ից Ռուսաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում։ Նա տեղեկացրել է, որ հունիսին ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների վարչապետերը կհանդիպեն Սոչիում, որտեղ «մանրամասն կխոսեն ապագայի մասին»։

«Կմտածենք համատեղ նախագծերի մասին, առաջին հերթին դա արդյունաբերական, տնտեսական համագործակցությունն է, ֆինանսական ենթակառուցվածքի ձևավորման հետ կապված հարցերը` հաշվարկների իրականացման համար, տնտեսական ինքնիշխանության հարցերը, սրանք բոլորը մեր օրակարգում են», – նշել է ՌԴ վարչապետը։

Միշուստինն առանձին խոսել է այդ երկրների հետ հումանիտար կապերի, պատմական անցյալի, ժողովուրդների հոգևոր մտերմության և ընդհանուր լեզվի մասին։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականն ԱՊՀ–ում հռչակվել է Ռուսաց լեզվի տարի։

«Եվ մենք ուրախ ենք, որ կարող ենք այդ երկրներում ռուսաց լեզու ուսումնասիրող երեխաների հետ շփվել միասնական մշակութային կոդով», – նշել է Միշուստինը։–0–