Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ–ի և ԵԱՏՄ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին ավելացել է 92,7%–ով`մինչև 5,2մլրդ դոլար, ներդրումները միությունից հասել են 158մլրդ դրամի. էկոնոմիկայի փոխնախարար

06.06.2023, 13:43
Հայաստանի և ԵԱՏՄ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին կազմել է 5,2 մլրդ դոլար, ինչը 92,7%–ով ավել է 2021թ.–ի ցուցանիշից
ՀՀ–ի և ԵԱՏՄ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին ավելացել է 92,7%–ով`մինչև 5,2մլրդ դոլար, ներդրումները միությունից հասել են 158մլրդ դրամի. էկոնոմիկայի փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի և ԵԱՏՄ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին կազմել է 5,2 մլրդ դոլար, ինչը 92,7%–ով ավել է 2021թ.–ի ցուցանիշից։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը 2022թ.–ի բուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։

Նա նշել է, որ արտահանումը 2022թ.–ին կազմել է 2,5 մլրդ դոլար, ինչը, նախորդ տարվա համեմատ, 2,8 անգամ ավելի շատ է։ Ներկրումը կազմել է 2,7մլրդ դոլար` ավելանալով 49%–ով։

«Ապրանքաշրջանառությունն ավելացել է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների հետ։ Կարելի է ասել, որ մենք վարում ենք շատ հավասարակշիռ քաղաքականություն», – ասել է նա։

Հայաստանում արտաքին ապրանջաշրջանառության համախառն ծավալը 2022թ.–ի հունվար–դեկտեմբերին հասել է 14 128,8մլն դոլարի։

Անդրադառնալով ներդրումներին` Տերյանը նշել է, որ 2022թ.–ին իրական հատված օտարերկրյա ներդրումների մաքուր հոսքերի ծավալը կազմել է 196մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից` 158մլրդ դրամ։

Նույն ժամանակահատվածում ուղիղ օտարերկրյա ներդրումները կազմել են 181մլրդ դրամ, որից ԵԱՏՄ–ի մասնաբաժինը հասել է 108մլրդ դրամի (1 դոլարը` 387,28 դրամ)։–0–