Հայաստանում ապրանքների և ծառայությունների արտաքին առևտրի և զուտ եկամուտների դեֆիցիտը 2023թ․–ի 9 ամիսների ընթացքում կազմել է 681մլն դոլար․ ԵԱԶԲ
08.01.2024,
11:48
Ծառայությունների առևտրի դրական մնացորդն ընդլայնվել է՝ մինչև 1,7 միլիարդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2023 թվականի ինն ամիսների արդյունքում ձևավորվել է ապրանքների և ծառայությունների արտաքին առևտրի և զուտ եկամուտների դեֆիցիտ 681 մլն դոլարի չափով, նշված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։
«Այս ցուցանիշների ընդհանուր բացասական մնացորդը կազմել է ՀՆԱ-ի -4,1% -ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներիт 2022թ․–ի նույն ժամանակահատվածում գրանցված ՀՆԱ–ի +1,6%–ից հետո», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Ինչպես նշում են ԵԱԶԲ-ի վերլուծաբանները, դա պայմանավորված է ապրանքների առևտրի բացասական հաշվեկշռի ընդլայնմամբ՝ արտահանման համեմատ ներմուծման ավելի արագ աճի տեմպերի ֆոնին (համապատասխանաբար՝ +43% տարեկան և +33% հունվարի – սեպտեմբեր), ինչպես նաև անձնական փոխանցումների դրական դրական սալդոյի նվազմամբ։
«Միևնույն ժամանակ, ծառայությունների առևտրի դրական մնացորդն ընդլայնվել է՝ մինչև 1,7 միլիարդ դոլար (2022 թվականի հունվար-սեպտեմբերին 1 միլիարդ դոլարից հետո)՝ պայմանավորված ՏՏ–ի արտահանման և զբոսաշրջային ծառայությունների արձր աճի տեմպերի հաշվին», - ասվում է ակնարկում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 45,8%-ով և կազմել 13,6 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի 9 ամիսներին արտահանումը, 2022թ. հունվար-սեպտեմբերի համեմատ, աճել է 44,8% -ով՝ հասնելով 5,1 միլիարդ դոլարի, իսկ ներմուծումը կազմել է 8,5 միլիարդ դոլար՝ աճելով 46.4%–ով:-0-