ԵԱԶԲ–ն 2024թ․–ի վերջին ՀՀ–ում ակնկալում է գների աճ 1,5% –ի սահմանում
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ–ում գների աճը կանխատեսում է 1,5% տոկոս մինչև ընթացիկ տարվա վերջ։
«Հուլիսին Հայաստանում գնաճը տարեկան կտրվածքով աճել է մինչև 1.4%՝ նախորդ տարվա 0.8%-ից հետո։ Դա հիմնականում պայմանավորված էր պարենային սեգմենտում գների դինամիկայի շրջադարձով։ Սննդամթերքի գներն աճել են (հուլիսին տարեկան +0,7%) 14 ամսվա ընթացքում առաջին անգամ։ Հուլիսին ծառայությունների գների աճը փոքր-ինչ արագացել է՝ կազմելով տարեկան 3,1%՝ մեկ ամիս առաջ գրանցված 2,7%-ից հետո»,- ասվում է ԵԱԶԲ-ի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ։
Վերլուծաբանները նշում են, որ, չնայած արագացմանը, գնաճը մնում է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից ցածր։
2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի արդյունքում Հայաստանում գնաճը ակնկալվում է 0,9-1,3 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 3,8-3,2 տոկոս է, 2026 թվականի համար՝ 3,7-4%։
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին գնաճը Հայաստանում կկազմի 3%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 3,5% դրամավարկային քաղաքականության մեղմացման պայմաններում։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:06 12.08.2024