ԵԱՏՄ–ն և Հնդկաստանը քննարկում են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ India Energy Week (IEW-2026) համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրիի հետ։
Կողմերը քննարկել են համաշխարհային էներգետիկայի իրավիճակը, տեղեկատվություն են փոխանակել Հնդկաստանի Հանրապետությունում և ԵԱՏՄ անդամ պետություններում վերականգնվող էներգիայի աղբյուրների, ատոմային և ջրածնային էներգետիկայի զարգացման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև նախանշել են այդ ոլորտներում համագործակցության հեռանկարները, հայտնել են ԵՏՀ-ից։
«Կարծում եմ, որ մեր կողմից մատնանշված հարցերը կարող են հետաքրքիր լինել փոխադարձ քննարկման, ինչպես նաև մաքուր էներգիայի աղբյուրների ոլորտում համատեղ ծրագրերի զարգացման համար, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել կլիմայական ռիսկերը՝ մեր պետությունների կայուն տնտեսական աճն ապահովելու համար», – նշել է Արզիբեկ Կոժոշևը։