Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում ԵԱԶԲ–ի համախառն ներդրումները հասնում են 639 մլն դոլարի

Այսօր, 12:57
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) համախառն ներդրումները Հայաստանում 2022-2025թթ. (փաստացի ծավալը) կազմել են 380 մլն դոլար
Հայաստանում ԵԱԶԲ–ի համախառն ներդրումները հասնում են 639 մլն դոլարի

ԱԼՄԱԹԻ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) համախառն ներդրումները Հայաստանում 2022-2025թթ. (փաստացի ծավալը) կազմել են 380 մլն դոլար, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

«2010 թվականից ի վեր կուտակված ներդրումները հասնում են 639 մլն դոլարի», — ասել է Մանդրոնը հինգշաբթի կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

2025-2026թթ. նախատեսվող նախագծերի թվում նա նշել է լեռնահանքային արդյունաբերության արդիականացման ծրագրի աջակցությունը (300 մլն դոլար), լեռնահանքային ոլորտում թվային տրանսֆորմացիայի ծրագրի իրականացումը (50 մլն դոլար), ՓՄՁ աջակցության ծրագրի ֆինանսավորումը (20 մլն դոլար):

«ԵԱԶԲ ներդրումների ծավալի 99%-ն ուղղված է իրական հատվածի նախագծերին։ ԵԱԶԲ դրամաշնորհային ֆինանսավորման ծավալը, որը հաստատվել է Տեխնիկական աջակցության հիմնադրամի միջոցներից 2022-2025թթ., կազմում է 4 մլն դոլար», — ասել է Մանդրոնը։

ԵԱԶԲ–ի մասին

Եվրասիական զարգացման բանկը միջազգային բազմակողմ ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է մասնակից պետությունների տնտեսական աճին աջակցելու, նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով՝ ներդրումային գործունեության միջոցով։ ԵԱԶԲ-ն հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, հետագայում բանկի անդամ դարձան Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։

ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։

Հայաստանը ԵԱԶԲ անդամ պետություն է 2009 թվականից։ Մինչև 2026 թվականը բանկի երկրային ռազմավարության շրջանակում հիմնական ուշադրությունը դարձվում է բազային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նախագծերի աջակցությանը՝ էներգետիկ և տրանսպորտային անվտանգության ապահովմանը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը և պարենային անվտանգության զարգացմանը, ինչպես նաև արտահանմանն ուղղված ոլորտների և երկրի ֆինանսական համակարգի ներուժի հզորացմանը։