Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ

29.05.2025, 11:53
Պուտինը վստահություն է հայտնել, որ երկրները կշարունակեն ամրապնդել կառուցողական բազմակողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ձևերով՝ ի բարօրություն ժողովուրդների և ի շահ եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության
Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Սադիր Ժապարովին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։ Տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության շրջանակում զարգանում են չափազանց դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Իրականացվում է իրավական կարգավորման ազգային համակարգերի ներդաշնակեցում ամենակարևոր ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», - ասվում է շնորհավորական ուղերձում։

Պուտինը վստահություն է հայտնել, որ երկրները կշարունակեն ամրապնդել կառուցողական բազմակողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ձևերով՝ ի բարօրություն ժողովուրդների և ի շահ եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության։

«Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում», – նշվում է ուղերձում։