Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

41 ՃՏՊ, 5 զոհ, 50 վիրավոր. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը տոնական օրերին

03.01.2023, 12:32
Հունվարի 1-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք
41 ՃՏՊ, 5 զոհ, 50 վիրավոր. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը տոնական օրերին
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./ԱՌԿԱ/. Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 1-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, հոգեբուժարանից փախուստի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի առևանգման, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:-0-