Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

4–5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստան–Հայաստան սահմանային գոտում

18.08.2021, 14:26
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ
4–5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստան–Հայաստան սահմանային գոտում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։–0–