ԱԱԾ–ն առաջին եռամսյակում կանխել է պետական սահմանի խախտման 20 փորձ
14.04.2020,
16:21
Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 319 անձ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ–ն ներկայացնում է ԱԱԾ սահմանապահ զորքերի 2020 թ. առաջին եռամսյակի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 20 փորձ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 13 դեպք` 29 անձանց մասնակցությամբ:
«Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 319 անձ», – նշել են ԱԱԾ–ից:–0–