Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

Հայաստանում քիչ առաջ 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

11.10.2024, 21:52
Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Հայաստանում քիչ առաջ  3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։