Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՆԳՆ․ «Դոմուս»–ում բռնկված խոշոր հրդեհի մակերեսը 2500–3000 քմ է

07.10.2024, 15:08
Փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ է աշխատում
ՆԳՆ․ «Դոմուս»–ում բռնկված խոշոր հրդեհի մակերեսը 2500–3000 քմ է

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի «Դոմուս» հիպերմարկետում բռնկված խոշոր հրդեհի մակերեսը 2500–3000 քմ է։

Այս մասին լրագրողներին դեպքի վայրում ասաց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Այս պահին տուժածներ չկան։ Ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել։ Փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ է աշխատում, աշխատում է նաև օպերատիվ 5 մեքենա, երկու ավտոսանդուղք, քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա և դեռ օգնություն է գալիս», – նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով, հրդեհի մեկուսացման կամ մարման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Սարգսյանը նաև հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը սկսվել է պահեստային հատվածից, ինչը տարածվել է նաև խանութի տարածք, այս պահին այրվում է կահույք, տեխնիկա, շինանյութ։