Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԱԻՆ. Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնում` 4–5 բալ

15.02.2021, 23:25
ԱԻՆ. Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնում` 4–5 բալ
ԱԻՆ. Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնում` 4–5 բալ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում), հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 18:21-ին  երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով (հետցնցում)։

Հիշեցնենք, որ փետրվարի 13–ին տեղական ժամանակով ժամը 15։29–ին երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին գրանցվել է երկրաշարժ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, 2.4 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։–0–