Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Ահազանգ է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում պայթուցիկների տեղադրման մասին. ուղևորափոխադրումը դադարեցված է

16.08.2022, 10:54
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են
Ահազանգ է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում պայթուցիկների տեղադրման մասին. ուղևորափոխադրումը դադարեցված է
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի Տաթև Խաչատրյանը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:-0-