Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 մլն դրամից ավելի գումար․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

11.12.2019, 13:32
Մոտ 10մլն դրամ. «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից խոշոր գումար է յուրացվել. ՎԻԴԵՈ
«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 մլն դրամից ավելի գումար․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1 միլիոն 960 հազար դրամից ավելի գումար։

Բացի այդ, 2012-ից 2016 թվականների ընթացքում հիմնադրամի միջոցներով ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի վարչակազմի մասնակցությամբ տարբեր ռեստորանային համալիրներում կազմակերպված խնջույքները, ինչի հետևանքով հիմնադրամին պատճառվել է 8․970․000 դրամի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնադրամի տնօրենը վերականգնել է հիմնադրամին պատճառված 10 միլիոն 930 հազար դրամից ավելի վնասը։–0–