Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. ԱՆ

14.08.2020, 20:33
Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. ԱՆ
Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կին է մահացել՝ 8-9 ամսական հղիությամբ: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը»,- հայտնել է Նիկողոսյանը:

Նա նշել է, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն: 

«Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար»,- ընդգծել է նա:

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով:-0-