Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Արցախում 19–ամյա զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է

23.09.2019, 11:45
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Արցախում 19–ամյա զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջԴեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։

«Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան», – նշել է Հովհաննիսյանը։–0–