Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-10

Արցախում կասետային ռումբի պայթյունից սակրավորներ են վիրավորվել

11.08.2021, 15:32
Այսօր Արցախում կասետային ռումբի պայթյունից սակրավորներ են վիրավորվել
Արցախում կասետային ռումբի պայթյունից սակրավորներ են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./ԱՌԿԱ/. Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:–0–