Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Արմավիրի մարզի գյուղմթերքի շուկայում սպանություն է տեղի ունեցել ՔԿ–ն մանրամասնում է (ՖՈՏՈ)

16.01.2023, 13:25
Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է. ՖՈՏՈ
Արմավիրի մարզի գյուղմթերքի շուկայում սպանություն է տեղի ունեցել ՔԿ–ն մանրամասնում է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, որով տեղեկացվել է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել:

Նույն օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Քննչական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի:

Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:–0–