Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Այնթապում բնակարանագողին բռնել են հենց դեպքի վայրում. նա ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

17.12.2019, 14:25
Ոստիկաններն Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում բռնել են Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու. ՎԻԴԵՈ
Այնթապում բնակարանագողին բռնել են հենց դեպքի վայրում. նա ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում բռնել են Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։

Տունը, որտեղ հայտնաբերվել է տղամարդը ո՛չ նրանն է, ո՛չ էլ հարազատներից մեկինը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 13-ի գիշերը տանտերն ահազանգել էր ոստիկանության Մասիսի բաժին ու հայտնել, որ հարևանները զանգել են իրեն ու ասել, որ տունը գող է մտել։ Մասիսի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ բնակարանագողը հենց բնակարանում էլ բռնվել էր՝ չհասցնելով լքել դեպքի վայրը։

«Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին ու ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել բնակարանային գողության փորձի հատկանիշներով։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հանգամանքները պարզվում են։–0–