Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Բացահայտվել է Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը

12.12.2019, 13:09
Բացահայտվել է Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը
Բացահայտվել է Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը։

ՀՀ ոստիկանության մամուլ ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։
   
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղու ավտոգազալցակայանի դիմաց Դիլիջանի 34 և 32-ամյա բնակիչների ու հիվանդանոց տեղափոխված անձի միջև վեճ է սկսվել, որի ընթացքում 34-ամյա տղամարդը ատրճանակով երեք անգամ կրակել է 31-ամյա տղամարդու ուղղությամբ՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնասվածք:

Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։  Կատարվում է նախաքննություն:–0–