Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Եղվարդի մոտ ինքնաթիռ է կործանվել․ կա երկու զոհ

19.07.2024, 11:15
Ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ
Եղվարդի մոտ ինքնաթիռ է կործանվել․ կա երկու զոհ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի մոտակայքում ինքնաթիռ է վթարվել։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Նա նշեց, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ թիվ 46 ՀՓՋ-ից և ՀՆՓԱԻԿ-ից մեկական մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի, ՄՓՎ-ի և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։