Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Էրեբունիում փլատակների տակից ամուսինների դիեր են դուրս բերվել

05.02.2024, 16:20
Մահացածներն ամուսիններ են՝ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան
Էրեբունիում փլատակների տակից ամուսինների դիեր են դուրս բերվել
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Որոնողական–փրկարարական աշխատանքները մինչև հիմա իրականացվում են Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում։

Ինչպես հայտեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ փլատակների տակից դուրս բերվեցին երկու քաղաքացու դիեր։

«Մահացածներն ամուսիններ են՝ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան», – ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, երկու տուժած դուրս է բերվել փլատակների տակից։ Տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։–0–