Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Գրեթե ողջ Արմավիրի մարզը 36 ժամ կմնա առանց ջրի խոշոր վթարի հետևանքով (ՎԻԴԵՈ)

04.10.2024, 13:01
Ջրատարի խոշոր վթարի հետևանքով վայրկյանում կորում է 100 լիտր ջուր․ ՎԻԴԵՈ
Գրեթե ողջ Արմավիրի մարզը 36 ժամ կմնա առանց ջրի խոշոր վթարի հետևանքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

«Էջմիածին» շահագործման տեղամասն արդեն վթարի վայրում է և սկսել է վթարավերացման աշխատանքները:

Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերի ջրամատակարարումը:

Նշենք, որ մարզում բնակվում է մոտ 284 հազար մարդ։