Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գյումրիում նախօրեին 35–ամյա տղամարդ է սպանվել, հրապարակվել են դեպքի հանգամանքները

14.09.2020, 12:22
Գյումրիում նախօրեին 35–ամյա տղամարդ է սպանվել, հրապարակվել են դեպքի հանգամանքները
Գյումրիում նախօրեին 35–ամյա տղամարդ է սպանվել, հրապարակվել են դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:23-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 35-ամյա բնակիչը, ինչպես նաև նույն քաղաքի 34-ամյա բնակիչը՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 61-րդ թաղամասի 11-րդ փողոցի պուրակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վիճաբանել է 35-ամյա և 34-ամյա տղամարդկանց հետ և սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջիններիս, որի հետևանքով 35-ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

«Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–