Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՐԱՏԱՊ․ պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, ԱՆ–ն հայտնում է մեկ զոհի մասին

17.11.2023, 10:51
Ականատեսների նախնական տվյալներով, երեք մարդ հոսպիտալացվել է
ՀՐԱՏԱՊ․ պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, ԱՆ–ն հայտնում է մեկ զոհի մասին
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Քիչ առաջ Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի է ունեցել հրդեհ կամ տրանսֆորմատորի վահանի պայթյուն։

Ականատեսների նախնական տվյալներով, երեք մարդ հոսպիտալացվել է։ Դեպքի վայրում աշխատում են, ոստիկանությունը, փրկարարներն ու շտապօգնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել է 1 դի։ Պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:-0-