Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հայաստան–Վրաստան սահմանին 3–4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Շիրակում

04.07.2023, 12:32
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Հայաստան–Վրաստան սահմանին 3–4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Շիրակում
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.09⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։–0–