Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսից 34 տարեկան հղի է մահացել

21.04.2021, 19:37
Ցավոք, կնոջ կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ նա շատ ուշ է դիմել բժշկի
ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսից 34 տարեկան հղի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսից հղի է մահացել։

Այս մասին հայտնել է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին։

«Ցավոք, կնոջ կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ նա շատ ուշ է դիմել բժշկի», – ասել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ ԱՆ–ն կրկին կոչ է անում լինել զգոն և զգուշացնում է, հատկապես` հղիներին, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկական օգնության։

Խաչատրյանը չի հաղորդել այլ մանրամասներ` նշելով, որ դա բժշկական գաղտնիք է։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, կինը 34 տարեկան էր։ Նա արդեն ուներ փոքր երեխա, սա նրա երկրորդ հղիությունն էր։–0–