Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում 3 տարեկան երեխա է մահացել

16.12.2019, 22:12
Երեխայի մոտ գրիպի A տեսակ՝ H1N1- է հայտնաբերվել
Հայաստանում 3 տարեկան երեխա է մահացել

 

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել։ 

Այս մասին հաղորդվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Facebook–յան էջում։ 

«Երեխայի մոտ գրիպի A տեսակ՝ H1N1- է հայտնաբերվել, սակայն չենք կարող պնդել, որ երեխայի մահը դրա հետևանքով է վրա հասել։ Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Աղջնակի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, առաջացել է գլխուղեղի լուրջ խնդիր։ 

Արդեն վատ վիճակում տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ էլ կոմայի մեջ է ընկել, ինչից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 

Երեխայի մոտ դիտվել է ջերմային ցնցումներ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, անմիջապես հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով միացվել է արհեստական շնչառության սարքին։ 

Իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուսիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։

«Չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, բայց երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի (ջերմային ցնցում) երևույթներով, հետևաբար միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ։–0–