Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում երկու օրում զինծառայողի կողմից ինքնասպանության 2–րդ դեպքն է գրանցվել

25.05.2021, 20:49
Հայաստանում երկու օրում զինծառայողի կողմից ինքնասպանության 2–րդ դեպքն է գրանցվել

Հայաստանում երկու օրում զինծառայողի կողմից ինքնասպանության 2–րդ դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն, 2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին: Ստացած հրտարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեազենային վնասվածքներով Մ.Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կառնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Նշենք, որ նախօրեին ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք։–0–