Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայտնի են դարձել նոր հանգամանքներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից

17.01.2020, 17:30
Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ
Հայտնի են դարձել նոր հանգամանքներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել նոր մանրամասներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից։

«Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել են կինը և հայրը։ Օպերատիվ ծառայողների նախնական ներկայացմամբ, կինն է հայտնաբերել։ Որքան գիտեմ Կուտոյանը ներգրավված չի եղել որպես վկա կամ տուժող քննչական կոմիտեի վարույթում քննվող որևէ գործով», – ասաց Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում հավաքված լրագրողներին։

Նրա խոսքով, դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ դիակի զննությամբ կպարզվի՝ Կուտոյանի մարմնին քանի վնասվածք կա։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: –0–