Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել

18.02.2025, 10:25
Դին հայտնաբերվել է նախօրեին ժամը 09։20–ի սահմաններում
Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», – նշվում է հաղորդագրության մեջ։