Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան ներկրել 3 կգ թմրանյութ (ՎԻԴԵՈ)

24.12.2019, 11:50
ՊԵԿ աշխատակիցները  կանխել են Հայաստանի սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը. ՎԻԴԵՈ
Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան ներկրել 3 կգ թմրանյութ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները  կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: 

Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրի մաքսային կետ-բաժին ժամանած Իրանի քաղաքացուն պատկանող ճամփորդական պայուսակը: Իրականացված հսկողության արդյունքում  հայտնաբերվել են  խոշոր չափի՝ շուրջ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և մոտ 10գ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Նյութերը՝ պոլիէթիլենային փաթեթներով գտնվել են ճամպրուկի ստորին հատվածում պատրաստված թաքստոցում: 

«ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–