Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Կադրեր դեպքի վայրից. Էջմիածնում ոստիկանը հետապնդել ու բռնել է կողոպտչին (ՎԻԴԵՈ)

15.05.2020, 21:40
Կադրեր դեպքի վայրից. Էջմիածնում ոստիկանը հետապնդել ու բռնել է կողոպտչին. ՎԻԴԵՈ
Կադրեր դեպքի վայրից. Էջմիածնում ոստիկանը հետապնդել ու բռնել է կողոպտչին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տեսախցիկներից մեկը մայիսի 14-ի ժամը 14.35-ի սահմաններում արձանագրել է, թե ինչպես է մի տղամարդ բացահայտ հափշտակում մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ դրամապանակն ու փախչում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կինն օգնություն է կանչում ու վայրկյաններ անց կողոպտչի ուղղությամբ վազում է մի տղամարդ։ 

Հետապնդողը ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով օպերլիազորներից էր, որը տարածքում ծառայող գործընկերների օգնությամբ բռնում է կողոպուտ կատարած անձին ու բերման ենթարկում բաժին։
Խոսքը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդու մասին է, որը բերման ենթարկվելուց հետո ձերբակալվեկ է։

«Կնոջից հափշտակած դրամապանակը, որի մեջ 30 հազար դրամ, 30 դոլար ու 230 եվրո կար, վերադարձվել է տուժողին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կողոպուտի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։–0–