Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Խոշոր ավտովթար Արագածոտնում. կան տուժածներ

20.01.2020, 11:47
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում
Խոշոր ավտովթար Արագածոտնում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. Նախօրեին` հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Աշտարակ քաղաքի մուտքի մոտ, բախվել են Nissan Tiida մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։–0–