Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Կոտայքում ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է

01.12.2022, 17:06
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի
Կոտայքում ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ինքնաթիռ է կործանվել:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983):

Դեկտեմբերի 1-ին ժամը 14:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի: Հրդեհը մարվել է ժամը 14:41-ին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան:-0-