Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Մալաթիա մոլ»–ում բռնկված հրդեհի հետևանքով «Վեգա Ուորդ» ՍՊԸ–ն կրել է 4 մլրդ 500 մլն դրամի վնաս

11.09.2019, 11:58
Դեպքի առթիվ դատախազությունը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 185–րդ հոդվածի 3–րդ մասին 1–ին կետի հատկանիշներով։
«Մալաթիա մոլ»–ում բռնկված հրդեհի հետևանքով «Վեգա Ուորդ» ՍՊԸ–ն կրել է 4 մլրդ 500 մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայտնի է օգոստոսի 24–ին «Մալաթիա մոլ»–ում բռնկված հրդեհի հետևանքով «Վեգա Ուորդ» ՍՊԸ–ի կրած վնասի չափը։

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանին, «Մալաթիա մոլ»–ում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով նյութերի նախապատրաստման ընթացքում ներկայացված տեղեկագրի համաձայն` «Վեգա ուորլդ» ՍՊԸ–ին պատճառվել է 4 մլրդ 500 մլն ՀՀ դրամի վնաս։

Հարությունյանը նաև հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ստացել են, կատարվում է նախաքննություն։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` մանրամասների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։ 

«Նշենք, որ դեպքի առթիվ դատախազությունը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 185–րդ հոդվածի 3–րդ մասին 1–ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)», – գրում է թերթը։–0–