Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Մարության. պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով (ՎԻԴԵՈ)

26.08.2020, 12:50
Երևանի քաղաքապետը հայտնել է, որ պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. ՎԻԴԵՈ
Մարության. պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն:

Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է. վնասվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։

ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, դեպքի վայրում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։

Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման խնդիրը։

Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։–0–