Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ՊՆ.գիշերը մարտական հենակետում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել

19.08.2021, 11:04
Գիշերը մարտական հենակետում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել
ՊՆ.գիշերը մարտական հենակետում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–