Рейтинг@Mail.ru
USD
377.38
EUR
433.61
RUB
4.5924
GEL
138.77
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՊՆ N զորամասի զինծառայողը վիրավորում է ստացել իրեն ամրակցված զենքից

14.04.2023, 15:58
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր
ՊՆ N զորամասի զինծառայողը վիրավորում է ստացել իրեն ամրակցված զենքից

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:–0–