Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ՔԿ–ն մանրամասներ է հայտնում զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի դեպքից․ 5 մարդ հոսպիտալացվել է

11.07.2024, 14:53
Զինծառայողները տաքսիով էին վերադառնում Երևանում
ՔԿ–ն մանրամասներ է հայտնում զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի դեպքից․ 5 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ 

Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։ 

Աբրահամյանը հայտնել է, որ ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի։