Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Քրեական գործ է հարուցվել Արցախում զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորելու փաստի առթիվ. ՔԿ

02.12.2019, 20:29
Արցախում զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ` մահափորձի հատկանիշներով

Քրեական գործ է հարուցվել Արցախում զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորելու փաստի առթիվ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Քրեական գործ է հարուցվել Արցախում զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորելու փաստի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–