Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՌԴ–ից փորձել են Հայաստան ներկրել առանձնապես խոշոր չափի կոկաին և մեթադոն (ՎԻԴԵՈ)

10.02.2020, 10:59
ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք  է բերել առանձնապես խոշոր չափերով մեթադոն» և կոկաին, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում
ՌԴ–ից փորձել են Հայաստան ներկրել առանձնապես խոշոր չափի կոկաին և մեթադոն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։ 

Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք  է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում և 2020թ. հունվարի 25-ին Մոսկվա քաղաքում պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները։ 

Արդյունքում՝ թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով, 2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո փետրվարի 3-ին ստանալով ուղեբեռը, այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։ 

«Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն, կատարվում է նախաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–