Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Սպիտակի ԲԿ-ում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել

30.10.2020, 22:22
Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը
Սպիտակի ԲԿ-ում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունունեցել պայթյուն:  -0-