Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Երևանի 2 բնակիչ կեղծ դոլարներ են ձեռք բերել ու իրացնել. հարուցվել քրգործ

18.11.2019, 15:18
Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար։
Երևանի 2 բնակիչ կեղծ դոլարներ են ձեռք բերել ու իրացնել. հարուցվել քրգործ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 31-ամյա և 25-ամյա երկու բնակիչ, կեղծ փողեր ձեռք բերելու և իրացնելու նախնական համաձայնությամբ, անհայտ անձից ձեռք են բերել և իրենց մոտ պահել ընդհանուր տասնվեց հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի սկզբներին Երևան քաղաքում գործող բանկերից մեկի տարբեր մասնաճյուղերում մաս-մաս իրացրել են, ինչպես նաև կատարել են կանխիկացման փորձ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա և 25-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) և 34-202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելու փորձ): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:–0–