Երևանի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ (ՖՈՏՈ)
26.08.2020,
10:56
Երևանի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել. կան տուժածներ, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղաքացի հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – հայտնում է Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։–0–