Երևանում գրանցված պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
05.02.2024,
14:48
Ձևավորվել է քննչական խումբ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Քրեական վարույթ է նախաձեռնվել այսօր Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Facebook–յան իր էջում։
Նա տեղեկացրել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
Ձևավորվել է քննչական խումբ։
Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։
Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմտիեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, երկու տորժած դուրս է բերվել փլատակների տակից։–0–