Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Երևանում հիվանդի հարազատը լինգով հարվածել է կանչով մեկնած շտապօգնության բժշկի գլխին

17.05.2022, 14:57
49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն
Երևանում հիվանդի հարազատը լինգով հարվածել է կանչով մեկնած շտապօգնության բժշկի գլխին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանում բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը։

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում։

Գերատեսչության հաղորդմամբ, մայիսի 16-ին, ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նախօրեին հայտնել էր, որ բժիշկը, և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության։–0–